Սիրիայիում հայազգի զինծառայող է զոհվել

10:27 • 25.06.12

Սիրիական բանակում դարձյալ հայազգի զինծառայող է զոհվել: Տարածված տեղեկությունների համաձայն` զոհվողը 1992 թ-ին ծնված Ջալալ Մելքունն է:
 

Նա ծնունդով Սիրիայի Հասաքե նահանգից է և զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում` զինվորական ծառայության ընթացքում:
 

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում արդեն 3 հայազգի զինծառայող է զոհվել: