ԱՄՆ-ում արջը բացել է ավտոտնակի էլէկտրական դուռը և փրկել ձագին (տեսանյութ)
Մի ամերիկացի իր ավտոտնակը մտնելով այնտեղ արջի քոթոթ է հայտնաբերել, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը:
Քիչ անց կասկածելի ձայները սաստկացել են, քոթոթի ետևից շտապել է նրա մայրը, ում մի քանի փորձից հաջողվել է բացել ավտոտնակի էլեկտրական դուռը:
«Ես չգիտեի ինչ անել, չէի ցանկանում ընթրիք դառնալ: Նրա մայրը անհանգստացել էր ձագի համար և ամեն գնով փորձում էր ներս ներխուժել»,- ասել է ավտոտնակի սեփականատերը, ով այդ պահին կարծել է, թե արջը պատրաստվում է հոշոտել ձագին:
Ամերիկացու նկարահանած տեսանյութը համացանցում իսկական հիթ է դարձել և կարճ ժամանակահատվածում դիտվել է ավելի քան 100 հազ անգամ:









