28-ամյա վրացուհին մահացել է Ռուսաստանի հետ սահմանին

11:16 • 25.06.12

Ռուս-վրացական սահմանին` Թերեք գետի Դարյալյան կիրճում, 28-ամյա վրացուհի է մահացել, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:


Էքսկուրսիայի շրջանակում սահման այցելած աղջիկը գետն է ընկել տեղանքը լուսանկարելու ժամանակ, և արագ ընթացքը նրան քշել-տարել է Ռուսաստանի ուղղությամբ: Փրկել աղջկան չի հաջողվել:

 

Հեռուստաընկերության համաձայն` աղջկա դին գտնվում է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում և Վրաստանին կհանձնվի այսօր: