Կոլորադոյում մոլեգնող հրդեհի հետևանքով 11 հազար մարդ է տարհանվել
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում մոլեգնող անտառային հրդեհի պատճառով 11 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, գրում է The Guardian-ը:
Ըստ հրշեջ ծառայության տվյալների` «շաբաթ օրվանից սկսած հրդեհն իր ճանապարհին կլանել է մոտ 1000 հեկտարից ավելի տարածք, ուստի մարդկանց տարհանումն անհրաժեշտ էր»:
Այս հրդեհը մեկն է այն 20 անվերահսկելի հրդեհներից, որոնք բռնկվել են մասնավորապես ԱՄՆ-ի արևմուտքում: Հրշեջների գործն էլ ավելի են բարդացնում անբարենպաստ եղանակային պայմանները` ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը, որոնք խթանում են կրակի տարածումը:
Երկու շաբաթ շարունակ մոլեգնող հրդեհների հետևանքով ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ 248 տներ են այրվել :









