Երկրաշարժ Չինաստանում. 4 զոհ, 100 վիրավոր
Չինաստանի հարավ-արևմուտքում` Պեկինից 2340 կմ հեռավորության վրա, 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել, ևս 100-ը վնասավածքներ են ստացել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Երկրաշարժից առավել տուժել է Յուան և Չժուան մարզերի սահմանային հատվածը, որտեղ շինությունների մեծ մասը փլուզվել է: Փրկարար ծառայություններն արդեն աղետի գոտի են ուղարկել են առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ` վրաններ,տաք ծածկոցներ և հագուստ:
Անցյալ տարվա մարտին նույնպիսի ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր տեղի ունեցել նույն հատվածում, ինչի հետևանքով 25 մարդ էր զոհվել և հազարավոր շինություններ էին փլուզվել:









