Էյֆելյան աշտարակից 24-ամյա երիտասարդ է նետվել
Անցած գիշեր 25-ի գիշերը Փարիզի Էյֆելյան աշտարակից երիտասարդ է նետվել ու մահացել, հայտնում է Europe 1 ֆրանսիական ռադիոն` վկայակոչելով ոստիկանությանը: Մինչ ինքնասպանությունը, նրան 2 ժամ փորձել են համոզել չնետվել դեպքի վայր ժամանած փրկարարները, սակայն երիտասարդը չի նահանջել ու նետել է իրեն մոտ 125 մ բարձրությունից, որից սկսվում է 324 մետրանոց աշտարակի 2-րդ հարկը:
Ըստ փրկարարների` նա 24 տարեկան էր և խոսում էր անգլերեն:
Վերջին ինքնասպանությունն Էյֆելյան աշտարակից տեղի է ունեցել 2009թ.-ի հունիսին: Այդ ժամանակ ցած էր նետվել երիտասարդ մի կին:









