Ֆինլանդիայում «անսեռ» զուգարաններ են տեղադրվել

17:00 • 25.06.12

Ֆինլանդիայում գենդերային հավասարությունն աստիճանաբար ամրապնդվում է մարդկանց կենցաղում: Պատահական չէ, որ այս սկանդինավյան երկրի որոշ խոշոր քաղաքներում արդեն բազմաթիվ ունիսեքս զուգարաններ են տեղադրվել, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Փողոցների մարդաշատ անկյուններում տեղադրված զուգարանների վրա բացակայում են սեռային տարբերանշանները, ինչը նշանակում է, որ անկախ սեռից քաղաքացին կարող է իր բնական կարիքները հոգալ այնտեղ:

 

Նախագծի հեղինակները կարծում են, որ «անսեռ» զուգարանները պետք է որ առաջին հերթին գոհացնեն հատկապես սեռական փոքրամասնություններին, որոնք հաճախ խնդիրներ են ունենում հասարակական այլ զուգարաններից օգտվելուց: