Հրդեհ Ախուրյանում. այրվում է 10տ մազութով լցված տարա
Այսօր՝ ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ նախկին «Մերձմոսկովյան» հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10տ մազութով տարա:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









