Մեքսիկայում նախագահի թեկնածուին սատարողները զոհվել են ավտոբուսի վթարից

09:57 • 25.06.12

Մեքսիկայում երեկ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:

 

Երկրի հարավ-արևմտյան Գերերո նահանգում ավտոբուսը շրջվել էր թաց ճանապարհին: Եվս 7 մարդ վիրավոր է և գտնվում է ծանր վիճակում:

 

Ուղևորների մեծ մասը եղել է Մեքսիկայի Աշխատավորական կուսակցության շապիկներով, ենթադրաբար՝ այդ կուսակցությունից նախագահության թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կողմնակիցներ:

 

Հուլիսի 1-ին Մեքսիկայում նախագահական ընտրություններ են անցկացվելու: