Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը
Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժիշտ Հայկո Ջեփքինի համերգը` պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է հաջորդ օրը քննության պատրաստվող աշակերտներին:
Միջադեպը զայրացրել է երաժշտի երկրպագուներին, ովքեր Twitter-ում լայնածավալ արշավ են սկսել Անթալիայի նահանգապետարանի դեմ:
Նահանգապետ Ահմեթ Ալթըփարմաքն էլ Twitter-ի իր հաշվում արդարացել է, գրելով, թե ինքը տեղյակ չի եղել համերգի ընդհատման մասին, և դատապարտել է իր անունից գործունեություն ծավալողներին:
Նահանգապետը, սակայն, քննադատել է նաև համերգի կազմակերպիչներին` քննությունների նախորդ օրը նման աղմկոտ միջոցառում կազմակերպելու համար:









