Ֆրանց Բեքենբաուերը Զլատան Իբրահիմովիչի հայրն է դարձել
Բրազիլիայում լույս աշխարհ եկած տղային անվանակոչել են Շվեդիայի ազգային հավաքականի ու իտալական «Միլան» ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի անունով: Տղայի ամբողջական անունն է Զլատան Իբրահիմովիչ Լիմա դա Սիլվա, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով SporTV.com-ին:
Ի դեպ, Ռեսիֆի քաղաքում լույս աշխարհ եկած նորածնի հոր անունը նույնպես «ֆուտբոլային» է` Ֆրանց Բեքենբաուեր` լեգենդար գերմանացի ֆուտբոլիստի պատվին:
Ինչպես նորածնի հայրն է պատմել, նա ստիպված է եղել իր անձնական օրինակի վրա համոզել անունների գրանցման գերատեսչությանը երեխայի ծննդյան վկայականի ձևակերպման հարցում:
Զլատանի հոր խոսքով` նա ֆուտբոլի մոլի երկրպագու է, և հուսով է, որ իր տղան կդառնա ֆուտբոլիստ ու կխաղա իր սիրած «Սանտա Կրուս» բրազիլական ակումբում:









