Կանադայում «կիլտավոր» մարդկանց վազքի նոր ռեկորդ է սահմանվել
Կանադական Պերտ քաղաքում 1764 մարդ կիլտերով վազել է ավելի քան 8կմ: Այս յուրօրինակ ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երկու տարի առաջ նույն քաղաքում «կիլտական» վազքին մասնակցել էր 1089 կամավոր: Ավելի ուշ շոտլանդացիները փորձել էին խլել կանադացիների ձեռքբերումը, սակայն նրանց ընդամենը 16 վազորդ չէր բավականացրել:
Նոր ռեկորդի կայացմանը մասնակցել է 1100 կին և 664 տղամար, որոնցից 50-ը բացի կիսաշրջազգեստից ռազմական հանդերձանք են կրել:









