Հայ ձեռներեցը Վրաստանում ձերբակալվել է փաստաթղթերի կեղծման համար

12:11 • 25.06.12

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալել է Ախալքալաքիից հայ գործարար Գեորգի Մխչյանին: Ինչպես հայտնում է apsny.ge-ն` վկայակոչելով քննչական ծառայությանը, Մխչյանը, կեղծելով փաստաթղթերը, ցանկացել է յուրացնել քաղաքի կենտրոնում գտնվող 1.100 քառակուսի մետր ընդհանուր տարածքով եռահարկ շինությունը`  կից հողատարածքով:

 

Հայ գործարարին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: