Մոնղոլ միլիոնատերը ցանկանում է ստանալ նախկին կնոջ կոշիկների 1 մլն-նոց հավաքածուն (լուսանկարներ)

18:46 • 25.06.12

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում բնակվող 52-ամյա միլլիոնատեր, ազգությամբ մոնղոլ Դանել Շայկը դատական հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ ` պահաջելով նրա 1 մլն դոլար արժողությամբ  կոշիկների հավաքածուն, գրում է New York Post-ը:

 

Միլիոնատիրոջ նախկին կնոջ` 42-ամյա Բեթ Շայկի «անհավական» հավաքածուում կա ուղիղ 1200 զույգ կոշիկ, որոնց մեծ մասնը` 700 զույգը Christian Louboutin ապրանքանիշի է:

 

Նախկին ամուսինը նշել է, որ միայն ամուսնալուծությունից հետո է իմացել կնոջ հավաքածուի և դրա իրական արժեքի մասին և պնդում է, որ այն «ստեղծվել» է իր գումարների շնորհիվ:

 

Այս առիթով Բեթը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի բաժանվի իր սիրելի կոշիկներից և համապատասխան դատական հայց կներկայացնի Շայկի դեմ: Նա հակադարձել է նախկին ամուսնուն, որ կոշիկները գնելու համար անհրաժեշտ գումարը վաստակել է պոկեր խաղալու միջոցով: