Եգիպտացին ծեծելով սպանել է հղի կնոջը Մուրսիին չընտրելու պատճառով

10:40 • 25.06.12

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում մի փականագործը ծեծելով սպանել է հղի կնոջը, քանի որ վերջինը հրաժարվել է քվեարկել երկրի նախագահական մրցարշավի մասնակից, «Մուսուլման եղբայրներ» շարժման թեկնածու Մուհամեդ Մուրսիի օգտին, գրում է al Wafd եգիպտական պարբերականը:

 

Ըստ ոստիկանության տվյալների` զույգի միջև բռնկված նախնական վեճը վերածվել դաժան բռնության, ինչի հետևանքով հղի կինը ստացած ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

 

Պարբերականը նաև նշում է, որ ընտանեկան բռնությունները զգալի աճ են գրացել Եգիպտոսի նախագահական ընտրությունների 2 առաջատարների` Մուհամեդ Մուրսիի և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի թեկնածությունների հետ կապված տարաձայնությունների պատճառով: