«Բոկո Հարամ»-ի գրոհայինները Նիգերիայում հարձակվել են բանտի վրա և ազատ արձակել իրենց 40 կողմնակիցներին

00:45 • 25.06.12

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները կիրակի գրոհել են Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կալանավայրերից մեկը և ազատել ավելի քան 40 իրենց կողմնակիցներին, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

 


«Մեր մարդիկ ժամանել են գրոհի վայր և փորձել են ձերբակալել փախուստի դիմած կալանավորներին և գրոհայիններին, սակայն  դա հնարավոր չի անել», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Պատրիկ Էգբունիվը:


Գործակալության հաղորդմամբ, գրոհի պատճառով նվազագույնը մեկ կալանավոր սպանված է և վիրավորված են մի քանի բանտապահներ: