Մորը թույլ չեն տվել մասնակցել ծնողական ժողովին՝ նիքաբի պատճառով
Բրիտանիայի քաղաքացի 40-ամյա Մարուն Ռաֆիքին թույլ չեն տվել մասնակցել Մանչեսթերի քոլեջի ծնողական ժողովին, քանի որ նա հրաժարվել է հանել նիքյաբը, գրում է The Dailymail պարբերականը:
Ռաֆիքին խնդրել են աշակերտների և ուսուցիչների անվտանգության համար բացել դեմքը կամ լքել քոլեջը: Կինը ստիպված է եղել լքել քոլեջը, նա զանգել է ամուսնուն, որպեսզի վերջինս իր փոխարեն մասնակցի ծնողական ժողովին:
«Ես ծնվել եմ այս երկրում, ես յոթ տարի է կրում եմ նիքաբ: Ինչու պետք է դա ինչ-որ մեկին վիրավորի: Ես առաջարկեցի նստել վերջին շարքերում, որպեսզի ինձ ոչ ոք չտեսնի ու չվիրավորվի, սակայն անվտանգության աշխատակիցները ինձ թույլ չտվեցին ներս մտնել», - ասել է տիկին Ռաֆիքին։









