Շվեդուհի ուղևորը ստիպված է եղել 7.3 հազ կմ թռչել մահացածի կողքին նստած
«Քենիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռում Ամստերդամից Տանզանիա թռչելու պահին ուշագրավ դեպք է տեղի ունեցել, տեղեկացնում է «Միրոր» լրատվականը:
Ինքնաթիռի շվեդուհի ուղևոր Լենա Պետերսոնը հայտնել է, որ թռիչքից անմիջապես հետո հարևան աթոռին նստած տղամարդը վատ է զգացել և շուտով մահացել: Սակայն ավիաընկերության աշխատակազմն այլընտրանք չունենալով, մահացածի կողքին նստած կնոջը խնդրել է, որ նա նստած մնա:
«Այնքան էլ հաճելի չէր, բայց չէի կարող վիճել: Ինքնաթիռի աշխատակազմը չգիտեր ինչ անել»,- ասել է մահացածի կողքին մոտ 7.3 հազ կմ թռչած Պետերսոնը:
Հավելենք, որ «Քենիական» ավիաընկերությունը ներողություն է խնդրել պատահածի համար և ուղևորին 450 ֆունտ ստեռլինգ է փոխհատուցել:









