Ռուսաստանում երիտասարդը 12-րդ հարկից նետել է ընկերուհուն

10:04 • 25.06.12

ՌԴ-ի Կրասնոյարսկ քաղաքում 24-ամյա Ալեքսանդր Ա-ն դաժան հաշվեհարդար է տեսել իր 16-ամյա ընկերուհու` Սվետայի հետ: Հարևանների վկայմամբ` երիտասարդների միջև վեճ է սկսվել, որից հետո Ալեքսանդրը ընկերուհուն նետել է բնակելի շենքի 12-րդ հարկից, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Աղջիկը բազմաթիվ մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Նշվում է, որ մինչև պատուհանից նետելը, Սվետան օգնություն է կանչել:

 

Հարևանները տեսել են, թե ինչպես է Ալեքսանդրը Սվետային բռնի ուժով դուրս բերում տաքսուց, որից հետո տանում իր բնակարան: Մի քանի րոպե անց արդեն տեղի է ունեցել ճակատագրական դեպքը:

 

«24-ամյա երիտասարդը հրաժարվել է իրավապահների առաջ բացել բնակարանի դուռը, նշելով, որ ինքը որևէ առնչություն չունի կատարվածի հետ»,- տեղեկացրել են Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանական բաժանմունքից:

 

Այնուամենայնիվ, հանցագործը ձերբակալվել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: