Սայաթ–Նովա 15 հասցեում դադարեցվել է ապօրինի շինարարությունը
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:
Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները գտնվում են Սայաթ-Նովա 15 շենքի բակում:









