Նիկիտա Սիմոնյանը` ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատար
Ռուսական մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սերգեյ Ֆուրսենկոյի հրաժարականից հետո Ռուսաստանի Ֆուտբոլային Միության նախագահի պաշտոնակատար է նշանակվել Նիկիտա Սիմոնյանը, ով մինչև այդ զբաղեցնում էր գերատեսչության փոխնախագահի պաշտոնը:
Նշենք, որ 85-ամյա Սիմոնյանն արդեն հասցրել է պաշտոնավարել Ռուսաստանի Ֆուտբոլայի Միության նախագահի պաշտոնում: 2009թ.-ի նոյեմբերի 24-ին Նիկիտա Սիմոնյանն ստանձնեց Միության նախագահի պաշտոնն, այն բանից հետո, երբ հրաժարական տվեց Վիտալի Մուտկոն:
Այդ պաշտոնում Սիմոնյանն աշխատեց մինչեւ 2010թ.-ի փետրվարի 3-ը, երբ Ֆուտբոլային Միության արտահերթ նիստում նախագահի պաշտոնը վստահվեց Սերգեյ Ֆուրսենկոյին:









