Աշտարակում օձը խայթել է 55-ամյա կնոջը
23:35 • 25.06.12
Այսօր՝ ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ օձի խայթոցից թունավորմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ագարակ գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Քնարիկ Քամալյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Placeholder









