Օձերն անհանգստացնում են բնակիչներին հանրապետության տարբեր վայրերում
Հունիսի 22-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ սողուններ են նկատվել, մասնավորապես, Երևանի Թբիլիսյան խճուղու 29/20 շենքի մոտ, 17-րդ թաղամասի 7-րդ շենքի բակում, Շիրակի մարզի Գյումրիի Սպայի տուն թաղամասի թիվ 207/371 և Սյունիքի մարզի Կապանի Արփիկ թաղամասի թիվ 28 տներում:
Դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Հունիսի 24-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան թիվ 24 տանը օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:









