Ուկրաինայում թոշակառուն պատահմամբ սպանել է իր տան վարձակալ ուսանողուհուն

09:34 • 25.06.12

Ուկրաինայի Չերտկով քաղաքում, թոշակառու կինը անզգուշորեն սպանել է տեղի քոլեջի 17-ամյա ուսանողուհուն, հայտնում է newsru.com.ua-ն:

 

Ողբերգությունը տեղի էր ունեցել հունվարին: Չերտկովի մասնավոր տներից մեկում լոգասենյակում հայտնաբերել էին 2-րդ կուրսի մահացած ուսանողուհուն: 6 ուսանողուհիների սենյակ հանձնող տանտիրուհին առավոտյան շուկա է գնացել: Իսկ ճաշին վերադառնալով՝ նկատել է, որ տնվորներից մեկը չափազանց երկար է լոգանք ընդունում…
Բժիշկներն արդեն անզոր են եղել:

 

Դատավարությունից հետո պարզվել է, որ տանտիրուհին դեռևս հոկտեմբերին տունը տաք պահելու համար լաթեր է դրել լոգարանի օդանցքերում, ինչի պատճառով լոգարանի գազատաքացուցիչի այրման բոլոր նոյւթերը լցվել են փակ տարածք: Փորձաքննությունը ևս ապացուցել է, որ ուսանողուհին մահացել է ածխածնային գազի թունավորումից:

 

Չնայած թոշակառուն չի ընդունել իր մեղքը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ սակայն հետաձգել է դատավճռի իրականացումը և 1 տարվա պայմանական ժամկետ սահմանել: