Սիրիայում հայազգի չորրորդ զինծառայողն է սպանվել

16:46 • 25.06.12

Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև շարունակվող բախումների ընթացքում դարձյալ հայազգի զինծառայող է զոհվել:
 

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն զոհվողը Րաֆֆի Իբրահիմ Կադմուսն էր, ծնունդով Թել Աբիադից:
 

Նա զոհվել է զինվորական ծառայությունը կատարելիս` Հոմս քաղաքի մոտակայքում ընթացող բախումների ընթացքում:
 

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Հոմսի մոտակայքում զոհվել էր նաև 1992 թ-ին ծնված, հայազգի Ջալալ Մելքունը:
 

Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում արդեն զոհվել է 6 սիրիահայ, որոնցից 4-ը` զինծառայողներ: