Սիրիան թուրքական ևս մեկ ինքնաթիռ է խփել

23:39 • 25.06.12

Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը հարված են հասցրել ևս մեկ թուրքական ինքնաթիռի, որը փնտրում էր խփված F4 Phantom կործանիչի բեկորները:Միջադեպի մասնին հայտարարություն է տարածել թուրքական կառավարությունը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը կառավարության նիստից հետո պարզաբանել է, որ գնդակոծված ինքնաթիռը չի կործանվել:

Կառավարության ներկայացուցիչը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստվում է պաշտպանել իրեն միջազգային իրավունքի շրջանակներում, և որ Դամասկոսի գործողությունները անպատիժ չեն մնա:


Սակայն Անկարայի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Թուրքիան չի պատրաստվում պատերազմել ո՛չ Սիրիայի դեմ, ո՛չ էլ որևէ այլ մեկի դեմ: