«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»–ը համերգներ կտա Ճապոնիայում

13:42 • 25.06.12

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը հրավեր է ստացել Ճապոնիա մեկնելու` համերգային մեծ շրջագայությամբ:
Ըստ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի տարածած հաղորդագրության՝ համերգային այս ծրագիրը տեղի կունենա հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը:


Երգչախումբը 16 համերգով հանդես կգա Ճապոնիայի խոշոր քաղաքներում, կունենա բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների և երիտասարդների հետ:


Շրջագայությունը միտում ունի մերձեցման եզրեր հաստատել հայ և ճապոնացի ազգերի միջև։


Երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը և, ինչպես միշտ, հնչեցնելու նաև համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ:


«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը իրենց ողջ շրջագայության ընթացքում նաև կկատարի` Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի և Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի: