Վրաստանն արժանացել է ՄԱԿ-ի հատուկ մրցանակի
Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր Վրաստանի արդարադատության նախարարությանը հատուկ մրցանակ կհանձնի` բնակչության սպասարկումը բարելավելու համար, հաղորդում է Trend-ը: Արարողությանը մասնակցելու համար Նյու Յորք է մեկնել նախարարության պատվիրակությունը:
Նախարարության համաձայն` Վրաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որը նման մրցանակի է արժանանում: Նման մրցանակների են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան ու Նիդերլանդները:
Վրաստանի պատվիրակությունը նաև կմասնակցի ՄԱԿ-ի ամենամյա համաժողովին, որի ժամանակ, այլ հարցերից զատ, կքննարկվի կոռուպցիայի դեմ պայքարի հարցը:









