Գալապագոսյան կղզիներում սատկել է հազվագյուտ տեսակի վերջին կրիան
Գալապագոսյան Կղզիների Սանտա Կրուս կղզում սատկել է Միայնակ Ջորջ անունով մի հազվագյուտ կրիան, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:
Կրիան համարվում էր Աբինգդոնի փղային տեսակի վերջին ներկայացուրիչը: Գիտնականները հայտնաբերել էին Միայնակ Ջորջին 1972թ.-ին Պինտա կղզում, ավելի ուշ այն տեղափոխվել է Սանտա Կրուս: Ջորջ անունը նրան շնորհվել է ամերիկացի դերասան Ջորջ Հոբելի պատվին:
Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձել են խաչասերել կրիային տեղական էգ կրիաների հետ, սակայն այդպես նրանց չի հաջողվել հասնել վերջնական նպատակին:
Նշվում է, որ մահվան պահին Ջորջը կշռել է 88կգ, նրա երկարությունը եղել է 1.8մ: Գիտնականների կարծիքով` նա մոտ 100 տարեկան է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ նման տեսակի կրիաները կարող են մինչև 200 տարի ապրել: Այս տեսակի հսկա կրիաները կարող են կշռել մինչև 400 կգ: Նշվում է, որ նրանք ամբողջությամբ ոչնչացվել են մոտ 150 տարի առաջ: Որոշ հավաստի աղբյուրներ փաստում են, որ կրիաները ծավագնացների համար սննդամթերք են ծառայել, պատահական չէ, որ նրանցից է առաջացել «կենդանի պահածո» արտահայտությունը:
Նախնական տվյալներով մահվան պատճառ է դարձել սրտային հիվանդությունը, սակայն վերջնական տեղեկությունը կհրապարակվի միայն հերձումից հետո:









