Գրոհայինները փորձել են գրավել ուրանի աֆրիկյան մի հանքավայր

17:35 • 25.06.12

Մի խումբ գրոհայիններ փորձել են գրավել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության Bakouma ուրանի հանքը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով երկրի բանակին: Հանքի օպերատորն է ֆրանսիական Areva միջուկային հսկան:


Գրոհայիններին դիմակայել են կառավարական զորքերը: Հարձակման պահին հանքում աշխատել է մոտ 170 մարդ: Նախնական տվյալներով` զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:


Գործարանին հասցվել է նյութական վնաս, որի չափը դեռ պետք է ճշտվի: Գրոհայիններն իրենց հետ տարել են զգալի թվով սննդամթերք, ինչպես նաև համակարգչային սարքավորումներ:

 

Areva-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել գրոհի փորձի մասին հաղորդագրությունը:


Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում գործում են մի քանի հանցավոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է իր հսկողության տակ առնել այս կամ այն շրջանը: Թե որ խմբավորումն էր փորձել զավթել հանքը, դեռ անհայտ է: