ԱՄՆ դատարանը մեղմել է երեխայի պատիժը` նրա մազերը կտրելու դիմաց
Մի ամերիկուհի բողոք է ներկայացրել դատավորի դեմ, ով խոստացել է մեղմել իր 13-ամյա դստեր պատիժը, եթե կինը կտրի նրա մազերի հյուսները:
13-ամյա աղջիկը և նրա 11-ամյա ընկերը ԱՄՆ Յութա նահանգի անչափահասների դատարանում էին հայտնվել այլ երեխաներին ծաղրելու մեղադրանքով: Նրանք մկրատով կտրել էին 3-ամյա մի աղջնակի մազերը:
Գործը քննող դատավարը աղջկան դատապարտել է 30 օրվա ազատազրկման և 276 ժամ հասարակական աշխատանքի, սակայն աղջկա մորը գործարք է առաջարկել. հանրային աշխատանքի ժամերը կկրճատվեն, եթե մայրը հենց դատարանի դահլիճում կտրի դստեր մազերը:
Այն բանից հետո, երբ գործարքը կայացել է, կինը դատարան բողոք է ներկայացրել և լրատվամիջոցներին հայտարարել, որ դատավորը պատիժը նշանակել է «ակն ընդ ական» սկզբունքով:
Նահանգի օրենքներով դատավորն իրավունք ունի իր հայեցողությամբ ոչ սովորական պատիժներ սահմանել դեռահասների համար, եթե այն կարող է փոխել նրանց վարքը դեպի լավը:









