Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետին

17:55 • 25.06.12

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանին:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Սայաթ Գարեգինյանը: