Բախումներ աֆղանա-պակիստանյան սահմանին. 27 զոհ

14:08 • 26.06.12

Մի խումբ աֆղանստանցի զինյալներ, հատելով Պակիստանի հյուսիս-արևմտյան սահմանը, գլխատել են 7 զինվորների, այնուհետև փոխհրաձգության մեջ մտել այլ զինվորականների հետ, ինչ հետևանքով 6-ը զոհվել են, գրում է The Guardian-ը:

 

Պակիստանցի զինվորների պատասխան կրակը 14 աֆղանստանցի զինյալների կյանք է խլել: 

 

Հեղինակավոր պարբերականը գտնում է, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է նրանց միջև առկա լարված հարբերությունների մասին:

 

Երկրի նորանշանակ վարչապետ Ռաջա Փերվիզ Աշրաֆը քննադատել է հարձակումները` նշելով, որ «աֆղանական կողմի քայլերն անընդունելի են»: