Իսպանիան «չոր օրենք» է մտցնում
Այսուհետ Մադրիդի հանրահայտ Սոլ հրապարակում կամ քաղաքի փողոցներով գարեջրով զբոսնելն արգելվում է. Իսպանիան «չոր օրենք» է մտցնում, հայտնում է El Mundo-ն:
Հուլիսի 15-ից Մադրիդի փողոցներում ալկոհոլային խմիչք օգտագործողները կտուգանվեն «ուղղակի ապշեցուցիչ» գումարներով` 500 եվրո անչափահասների ու 600 եվրո 18-ից բարձր անձանց համար, հայտնում է պարբերականը: Նույնքան կտուգանվեն նաև զբոսաշրջիկները:
Մադրիդի փողոցներում ու հրապարակներում ալկոհոլի դեմ պայքարը սկսվել է վաղուց, սակայն տուգանքները եղել են «մարդասիրական», նաև ոստիկաններն են նման մոտեցում դրսևորել` չտեսնելու տալով շշերը ձեռքին մարդկանց:
Ի դեպ, երկրորդ անգամ խմելու պահին «բռնված» չափահաս անձի տուգանքի չափը կարող է մեծացվել ևս 500 եվրոյով:









