ԱՄՆ-ում քույրերը արևայրուքից հիվանդանոց են տեղափոխվել
ԱՄՆ-ի Տակոմա քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչների անուշադրության պատճառվ աշակերտուհիներ Վիոլետ և Զոե Միչներների դեմքն ամբողջութամբ արևավարվել է ու վարդագույն երանգ ստացել, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը։
Աղջիկների մայրը սարսափար է եղել` դստրերին այդ վիճակում տեսնելով։ Ընդամենը 5 ժամ տևած ուսումնական տարվա վերջին նվիրված էքսկուրսիայի արդյունքում երկու քույրերը տեղափոխվել են հիվանդանոց։
Բժիշկները երեխաներին հետազոտելուց հետո պարզել են, որ նրանց դեմքի կարմրությունը պայմանավորված է մեծ քանակությամբ արևային ճառագայթներ «ստանալով»։ Ըստ բժիշկների՝ արևահարությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե ուսուցիչները քույրերին արևապաշտպան քսուք տրամադրեին։ Դպրոցի ղեկավարությունը արևապաշտպան քսուք չտալը բացատրել է նրանով, որ այն հատկացվում միայն այն երեխաներին, որոնք բժշկի կողմից հատուկ թուղթ ունեն, որտեղ նշված է, որ իրենք ալերգիկ հիվանդություններով չեն տառապում։









