Արգենտինացի հոգևորականը հեռացել է մեքսիկական ափում կնոջ հետ զվարճանալու պատճառով

18:44 • 26.06.12

Արգենտինացի եկիսկոպոս Ֆերնանդո Բարգալոն ստիպված է եղել հրաժարական տալ, երբ մամուլում հայտնվել են նրա և մի շիկահեր, կիսամերկ կնոջ լուսանկարները, որոնք արվել են մեքսիական շքեղ լողափներից մեկում, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակլությունը:

 

Դրանցում պարզ երևում է, թե ինչպես է հոգևորականը «ջերմ-ջերմ» ողջագուրվում և զվարճանում կնոջ հետ:
57-ամյա Բարգալոն, ով 1997թ.-ից սկսած գլխավորում է Բուենոս Այրեսի թեմը, ընդունել է, որ սիրային կապի մեջ է եղել լուսանկարում պատկերված կնոջ հետ: Սակայն սկզբում հոգևորականը պնդել էր, որ նրանց կապում են զուտ ընկերական հարաբերությունները:

 

Վատիկանը, հաշվի առնելով Բարգալոյի անընդունելի, բարոյական նորմերին հակասող պահավածքը, հաստատել է նրա հրաժարականը: