Baby box-երը վերադառնում են եվրոպական երկրներ

22:53 • 26.06.12

Անցանկալի երեխաների համար նախատեսված արկղերը, որոնք տարածված էին միջնադարյան Եվրոպայում, վերջին 10 տարիների ընթացքում վերադառնում են Եվրոպա, գրում է BBC-ն:

«Այսօր դրանք տաքացվում են և անդնդհատ ստուգվում բուժքույրների կողմից, ինչը կողմնակիցների կարծիքով, ավելի լավ է նորածնի համար, քան փողոցում լքված լինելը: Սակայն ՄԱԿ-ը գտնում է, որ դա երեխայի իրավունքների ոտնահարում է»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Այս արկղերում նաև նամակ կա, որտեղ նշված է այն հեռախոսահամարը, որով կարող են զանգահարել ծնողները՝ մտափոխվելու դեպքում:

 

Նմանատիպ արկղեր տեղադրված են՝

Գերմանիայում – 99
Լեհաստանում – 45
Չեխիայում – 44
Սլովակիայում – 16
Լիտվայում, Իտալիայում – 8
Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Վատիկանում - 1: