Սիրիայի ուժային կառույցները ԵՄ սև ցուցակում են ներառվել
Սիրիայի Ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Ազգային անվտանգության բյուրոն Եվրոմիության կողմից ներառվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակ, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ և որոնց ակտիվները Եվրոպայում սառեցվում են, ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով հրապարակված ԵՄ պաշտոնական հանդեսին:
Պատժամիջոցային ցուցակում ներառված են նաև Միջազգային իսլամական բանկը, սիրիական Ազգային նավթային տրանսպորտային ընկերությունը և Սիրիայի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյն Շաաբանը:
Նշենք նաև, որ հունիսի 17-ին ուժի մեջ է մտել ԵՄ-ի որոշումը, որով արգելափակվում է Սիրիա շքեղության ապրանքների և որոշակի երկակի օգտագործման ապրանքների ներմուծումը Սիրիա:









