Բրազիլիայում ազատազրկվածները կկրճատեն իրենց պատժաչափը` գիրք կարդալով

15:22 • 26.06.12

Բրազիլիայի իշխանությունները մի յուրօրինակ առաջարկ են արել երկրի բանտերում գտնվող ազատազրկվածներին. տարեկան 4 գիրք կարդալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի պատժաչափը կկրճատվի 4 օրով, գրում է The Guardian-ը:

 

Իսկ առավել վտանգավոր հանցագործները գեղարվեստական գրականության, փիլիսոփայության կամ գիտության վերաբերյալ տարեկան 12 գիրք կարդալու դեպքում հնարավորություն կունենան կրճատել իրենց ազատազրկման չափը 48 օրով:

 

Բանտարկյալներին ամեն մի գիրքը կարդալու համար կտրամադրվի 4 շաբաթ ժամանակ, ինչից հետո նրանք պարտավոր են շարադրություն գրել տվյալ գրքի վերաբերյալ:

 

«Այս ծրագիրը կնպաստի նրան, որպեսզի ազատազրկվածնեն լայնացնեն իրենց մտահորիզոնը և ավելի զարգացած դառնան: Կասկած չկա, որ ծրագրին մասնակցելուց հետո, նրանք կլքեն բանտը` ավելի լավ անձնավորություններ դարձած»,- նշել է նախաձեռնության հեղինակ, փաստաբան Անդրե Կեդին: