Բրիտանացի հաքերները մեղավոր են ճանաչվել ԿՀՎ-ի կայքը գրոհելու համար

12:13 • 26.06.12

Լոնդոնի դատարանում երկու բրիտանացի հաքեր իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության կայքը գրոհելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

 

Ռայան Քլարին և Ջեք Դևիսը համատեղ այլ հաքերների հետ, ԿՀՎ կայքից բացի, գրոհել են Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բրիտանական գործակալութան, ինչպես նաև առողջապահության ազգային ծառայության կայքերը։

 

Հավելենք, որ մյուս երկու կասկածյալները հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչելուց։