Մոսկվայում հարձակվել են պատգամավորի վրա ու կտրատել նրա հետույքը

16:32 • 26.06.12

Մոսկվայում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել երեք տղամարդու և, ինչպես հետագայում է պարզվել, պատգամավորներից մեկի միջև, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությանը, բռնության զոհ է դարձել «Կռիլատսկոե» շրջանի քաղաքային ժողովի պատգամավորը (անունը չի հաղորդվում, նշվում է միայն, որ նա 1975թ.-ի ծնված է), ով ընտրվել է այս տարվա մարտին:

 

Ըստ ոստիկանության, երբ պատգամավորը տնից դուրս է եկել, նրան է մոտեցել երեք տղամարդ ու զրույցի բռնվել: Սակայն քիչ անց զրույցը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ նրանցից մեկը դանակի հարվածներ է հասցրել պատգամավորի հետույքին, ինչից հետո երեքն էլ փախուստի են դիմել:

 

Վիրավորը հոսպիտալացվել է: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: