Չեչնիայում տեղի ունեցած պայթյուններից 3 զինծառայող է տուժել
ՌԴ Չեչնիայի հանրապետության Վեդենսկի շրջանի լեռնային ավտոճանապարհին երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով ՌԴ Ներքին զորքերի «Հարավ» զորամիավորման 3 զինծառայող է տուժել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
ՌԴ քննչական կոմիտեում պարզաբանել են, որ այսօր ժամը 13-ի սահմաններում Էլիստանժի և Խաթունի բնակավայրերը կապող ճանապարհին, զինծառայողներով ավտոշարասյան անցման ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրվել, որի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել մեկ ժամ անց, երբ դեպքի վայրը շրջափակվել էր զինծառայողների կողմից:
«Երկրորդ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, տարբեր բարդության վնասվածքներ է ստացել 3 զինծառայող»,- գործակալությունը մեջբերում է քննչական կոմիտեի հայտարարությունը: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:









