Չինացին իր հողատարածքը պաշպանելու համար թաղել է սեփական մարմինը

13:33 • 26.06.12

62-ամյա չինացի Ժոու Հաիժուն իր հողատարածքը պաշտպանելու համար, թաղելով իրեն, բողոքի ցույց է կազմակերպել, տեղեկացնում է orange.co.uk կայքը։


Հաիժուն գլխավերևում ցուցանականեր փակցնելով, ամբողջ մարմնով՝ բացառությամբ գլխի, թաղվել է հողի մեջ։ Չինացին այդ կերպ փորձել է կանխել մի խումբ մարդկանց ապօրինի շինարարություն սկսելու գորընթացն իր հողատարածքում։ Ինչպես նշել է Հաիժուն՝ նա այդ հողատարածքում ավելի քան 4000 ծառ է տնկել, որոնցից յուրաքանչյուրն աճել ու 30 տարիների ընթացքում։ Իսկ շինարարները ցանկանում են այն մի քանի րոպեում հողին հավասարեցնել։

 

 

Չինացու բողոքը տվել է իր դրական արդյունքը։ Քաղաքի իշխանությունները արգելել են տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնել։

 

 

«Նրանք բավարարեցին իմ հայցը, ուստի ես ստիպված չեղա այնտեղ շաբաթներ անցկացնել, սակայն, եթե դրա կարիքը լինի, ես պատրաստ եմ վերադառնալ»,- ասել է Հաիժուն։