Հարսանեկան լոգանք. հարսը, փեսան ու հյուրերն ընկել են լիճը (տեսանյութ)

12:49 • 26.06.12

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ընթացքում ծիծաղաշարժ միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարսը, փեսան և ևս մի քանի հյուրեր հայտնվել են սառը ջրում, գրում է Daily Mail-ը:

 

Հարսանիքի ընթացքում լուսանկարիչն առաջարկել է ցանկացողներին լուսանկարվել լճի գեղեցիկ ֆոնին նորապսակների հետ միասին, սակայն փայտե տախտակն այդ պահին կոտրվել է:

 

«Երևի 30 վայրկյան էլ չկար, երբ մենք բոլորս կանգնեցինք տախտակի վրա և այն մի մի քիչ ճոճվելուց հետո միանգամից կոտրվեց: Բայց այդ ամենը շատ զվարճալի էր և անմոռանալի դարձրեց մեր հարսանիքը: Տարիներ հետո ես ու ամուսինս այս մասին կպատմենք մեր երեխաներին ու թոռներին»,- ասել է հարսը:

 

«Սառը լոգանքից» հետո բոլորը զգեստափոխվել են և շարունակել խնջույքը: