Հոլանդացին դոմինոյի 7 հազ խաղաքարով ստեղծել է Վան Գոգի կտավի կրկնօրինակը (տեսանյութ)

13:50 • 26.06.12

Ֆլիփի Քեթ կեղծանունով հանդես եկող հոլանդացի նկարիչը կարողացել է դոմինոյի խաղաքարերի միջոցով ստեղծել Վինսենթ Վան Գոգի հանրահայտ «Աստղազարդ գիշեր» կտավի կրկնօրինակը, գրում է One News Page-ը:

 

Հայտնի նկարչի ստեղծագործության յուրահատուկ տարբերակը ներկայացնելու համար Քեթից պահանջվել է 11 ժամ քրտնաջան աշխատանք, քանի որ առաջին փորձի ընթացքում նկարի կեսը տապալվել է` անզգուշորեն վայր ընկած խաղաքարի պատճառով: Քեթը կտավի ճշգրիտ պատկերը ստանալու համար օգտագործել է միանգամից 2 քանոն:

 

Այս ոլորտում սա հնարամիտ հոլանդացու առաջին փորձը չէ. ավելի վաղ` 2007թ.-ին, նա ստեղծել էր Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը` օգտագործելով դոմինոյի 4519 խաղաքար: