Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով խուճապ է սկսվել
Հունիսի 25-ին Միջերկրական ծովի թուրքական հատվածի հայտնի Ֆեթհիե զբոսավայրի շրջանում երկրակեղևի 5.3 մագնիտուդ ցնցում է գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Երկրաշարժի հետևանով զոհերի և ավերածությունների մասին հաղորդումներ չկան, սակայն ցնցումը ուժեղ խուճապ է առաջացրել տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում:
Ցնցումներ են զգացվել Թուրքիայի միջերկրածովյան ափամերձ գոտու մի շարք շրջաններում:









