Նշանավոր ամերիկացիները դիմել են Էկվադորին՝ Ասանժին ապաստան տալու համար

11:34 • 26.06.12

Նշանավոր ամերիկացիներ, ինչպիսիք են ռեժիսորներ Մայքլ Մուրը և Օլիվեր Սթոունը, լեզվաբան ու փիլիսոփա Նոամ Չոմսկին ստորագրել են դիմում, որով Էկվադորի իշխանություններին կոչ են անում քաղաքական ապաստան տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, տեղեկացնում է Guardian-ը:

 

Ընդհանուր առմամբ նամակը ստորագրել է 4000 ամերիկացի:

 

Ավստրալիայի քաղաքացի Ասանժը պայքարում է Շվեդիա` իր արտահանձնման դեմ, որտեղ նրան մեղադրում են սեռական ոտնձգության մեջ, որը նա հերքում է՝ պնդելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: