Մեծ Բրիտանիայում ձվակռվի աշխարհի առաջնություն է անցկացվել

11:00 • 26.06.12

Մեծ Բրիտանիայի Լինքոլնշայր շրջանի Սուաթոն գյուղում տեղի է ունեցել ձվակռվի աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը։

 

Տարբեր երկրների հարյուրավոր «մարզիկներ» իրենց մասնակցությունն են ունեցել մրցմանը։

 

Ձվակռվի աշխարհի առաջնության նախագահ Էնդի Դանլոփի խոսքերով՝ միջոցառման գլխավոր նպատակը՝ հավաքված նվիրաբերությունները բարեգործական նպատակներով օգտագործելն է։

 

Նշվում է, որ ձվակռիվը, որի ընթացվում մասնակիցները պայքարում են ձուն հանարվորինս հեռու նետելու, ինչպես նաև գլխով կոտրելու մեջ, 1322թ.-ից է սկիզբ առել, այդ ժամանակ ձվակռվի մրցույթներին հիմնականում մասնակցում էին հոգևորականները։