Մուսուլման աշակերտները իսպանացիներին արգելում են խոզապուխտ ուտել

00:11 • 26.06.12

Իսպանիա Կատալոնիա ինքնավար համայքնի Տերրասե քաղաքի 4 բնակիչներ դիմել են իշխանություններին՝ բողոքելով, որ իրենց երեխաներ դպրոցում  էթնիկ և կրոնական ոտնձգությունների են ենթարկել:

Մայրերի պնդմամբ՝ եկվոր մահմեդական աշակերտները ծաղրում են իրենց երեխաներին, արգելում են ուտել խոզապուխտով բուտերբրոդներ, վերցնում են դրանք երեխաների մոտից և նետում աղբարկղ:

Նրանց պնդմամբ՝ դպրոցի տնօրինությունը հանդես է գալիս մահմեդականների կողմից:

Կանանց խոսքերով՝ խախտվել է Իսպանիայի կողմից ընդունված նորմը, համաձայն որի, կրթական հաստատություններում ոչ իսպանախոս աշակերտները մետք է կազմեն 20%-ից ոչ ավելի:

Սակայն, դասարաններում 83.3%-ը խոսում են արաբերեն: