Ոչխարներն ու քիմիան. Լուժկովը վերադառնում է
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կարող է այսօր նշանակվել Միավորված նավթաքիմիական ընկերության նախագահ, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը: Որոշումը կընդունվի ձեռնարկության տնօրենների խորհրդի այսօր կայանալիք ժողովում:
Ընկերության 75% բաժնեմասը պատկանում է Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա» ֆակտորինգային ընկերությունների ասոցիացիային: Ավելի վաղ նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ նախկին քաղաքապետին պաշտոն է առաջարկել քիմիական ընկերությունում: Միևնույն ժամանակ, Եվտուշենկովը նշել էր, որ Լուժկովն օտար մարդ չէ ոլորտում, քանի որ մասնագիտությամբ քիմիկոս է:
Սակայն Լուժկովը համաձայնել է ղեկավարել ընկերությունը միայն մի պայմանով, որ համանախագահները «ժլատություն չդրսևորեն և 5 մլրդ դոլարի ներդրում անեն», որից նա կունենա իր «փայը»: Ի դեպ, Լուժկովը խոստացել է Միավորված նավթաքիմիական ընկերությունը վերածել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական ընկերության:
Սակայն սա նախկին պաշտոնյայի կարիերայի զարգացման միակ տարբերակը չէ: «Նովայա գազետա»-ն գրում է, որ Լուժկովը որոշել է լրջորեն զբաղվել ոչխարաբուծությամբ:









